Walt Disney-ի չար հեքիաթները



Իսկ գիտե՞ք, որ բազմաթիվ հեքիաթներ իրականում այնպիսին չեն, ինչպես մենք կարծում: Որպեսզի չվախեցնեն երեխաներին՝ Walt Disneyի հեղինակներին հաճախ պետք էր լինում փոխել հայտնի հեքիաթների սցենարները:


1. Մոխրոտիկը 

Այս հեքիաթի առաջնային տարբերակներից մեկում Մոխրոտիկը սպանում է իր խորթ մորը, և նրա հայրը ամուսնանում է աղախինի հետ: Եվ արդեն հասկանալի է, թե ինչու նոր խորթ մայրը և քույրերը սկսեցին ատել մարդասպան աղջկան:



2. Քնած գեղեցկուհին 

Այս հեքիաթի բնօրինակում գեղեցկուհին արթնանում է ոչ թե արքայազնի համբույրից, այլ իր նորածին զույգերի շարժումներից: Մինչ արքայադուստրը քնած էր, արքայազնը նրան երեխաներ է պարգևում, գեղեցկուհին արթնանում է և տեսնում, որ ինքը արդեն մայրիկ է: Երեխաների ծնվելուց հետո արքայազնը հանդիսավոր կերպով վերադառնում է պալատ, որտեղ քնած եր թագուհին, հետո խոստանում է նրանց տանել իր մոտ, մոռանալով ասել, որ ինքը արդեն կին ունի:
Արքայազնը իր հետ տարավ թագուհուն զույգերի հետ, իսկ իր կինը բնականաբար ուրախ չէր, նա անընդհատ փորձում էր սպանել իր մրցակցին և երեխաներին: Արդյունքում քնած գեղեցկուհին ամուսնանում է արքայազնի հետ և  նրանք ապրում են երկար և երջանիկ:



3.Սպիտակաձյունիկը

Իրական գերմանական տարբերակը այս հեքիաթի, որը  գրված է Գրիմ եղբայրների կողմից, բերում է  չար թագուհու ինքնասպանությանը, ով փորձում էր սպանել սպիտակաձյունիկին: Պատիժը շատ ցինիկ ու դաժան էր. թագուհին պարում էր շիկացած երկաթյա կոշիկներով, այնքան ժամանակ մինչև մեռած վայր ընկավ..

4. Ջրահարսը 

Հանս Քրիստիան Անդերսոնի օրիգինալ հեքիաթում, որպեսզի ջրահարսը հայտնվեր  հողի վրա , պետք է խմեր  սարսափելի ազդեցությամբ թուրմ` աղջիկը կարող է քայլեր գետնի վրայով, ինչպես սրի վրայով: Ջրահարսը խմում է թուրմ, բայց այդ համարձակ քայլը նրան երջանկություն չի բերում: Արքայազնը ամուսնանում է ուրիշի հետ, ջրահարսը նետվում է  ծովը և վերածվում ծովային փրփուռի (այդպես է նկարահանվել ռուսական մուլտֆիլմը):


0 comments:

Post a Comment