Զվարճալի, բայց հետաքրքիր քայլ




Նոր ուսուցիչը, մտնելով դասարան, նկատում է, որ մի տղայի վրա ծիծաղում ու անվանում են հիմար: Դասամիջոցին ուսուցիչը մոտենում է աշակերտներին և հարցնում, թե ինչու են այդպես անվանում նրան:
— Այո նա իսկապես հիմար է: Եթե տաք նրան մեծ 200 դրամանոց և փոքր 500 դրամանոց, նա կվերցնի 200-ը, քանի որ մտածում է, որ այն ավելի շատ է: Ահա, տեսեք … 
Նա հանում է երկու դրամներ և այդ տղային առաջարկում է ընտրել: Ինչպես միշտ նա ընտրում է 200 դրամանոցը: Ուսուցիչը զարմանքով հարցնում է տղային.
— Ինչու՞ վերցրեցիր 200-ը, այլ ոչ 500-ը: 
— Տեսե՛ք, այն ավելի շատ է, հարգելիս: 
Դասերից հետո ուսուցիչը հարցնում է տղային. 
— Դու մտածու՞մ ես, որ եթե 200 դրամը մեծ է չափերով, ուրեմն կարելի է ավելի շատ բան գնել նրանով:
— Իհարկե ոչ: 
— Այդ դեպքում ինչո՞ւ ես ընտրում 200-ը: 
— Որովհետև, եթե ընտրեմ 500-ը, նրանք կդադարեն ինձ գումար տալ:


_________________________________________________________________________________